Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետը

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Մարիս Կուչինսկիսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ձերդ Գերազանցություն, 

Լատվիայի Հանրապետության կառավարության անունից ուզում եմ Ձեզ փոխանցել իմ ամենաջերմ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր ընտրության կապակցությամբ:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ իմ իրական համոզմունքը հայտնել, որ Հայաստանն ու Լատվիան ունեն մեծ ներուժ զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Ձե՛րդ Գերազանցություն, խնդրում եմ ընդունեք, իմ խորին հարգանքների հավաստիքը»,-ասված է Լատվիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]