Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը խախտում Է հավատը աշխարհակարգի հանդեպ. Մերկել

Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը խախտում Է հավատը աշխարհակարգի հանդեպ. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա խարխլում Է հավատն աշխարհակարգի հանդեպ»,- հայտարարել Է նա մայիսի 11-ին՝ Մյունսթեր քաղաքում ելույթ ունենալով կաթոլիկական խորհրդաժողովում:

Կանցլերի ելույթի հեռարձակումն իրականացրել են գերմանական հեռուստաալիքները: «Ես կարծում եմ, որ ճիշտ չԷ միակողմանի կարգով չեղարկել համաձայնագիրը, որը միաձայն հաստատվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ասել ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը: ԱՄՆ-ի որոշումը նա «անհանգստության եւ ափսոսանքի պատճառ» Է համարել:

Մերկելը համաձայնել Է, որ մի շարք թեմաներ, որոնց առնչություն ունի Թեհրանը, «մեծ տագնապ են առաջացնում»: Դրանց թվում նա նշել Է հանրապետության բալիստիկ ծրագիրը, Իսրայելի հետ նրա հարաբերությունները, գործողությունները Սիրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]