Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոլդովայի վարչապետը դեմ Է արտահայտվել Ռումինիայի հետ միավորվելուն

Մոլդովայի վարչապետը դեմ Է արտահայտվել Ռումինիայի հետ միավորվելուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի կառավարության ղեկավար Պավել Ֆիլիպը բացառել Է այս պահին Ռումինիայի հետ միավորման հնարավորությունը՝ ընդգծելով, որ իր երկիրն ինքնիշխան պետություն Է: Մոլդովայի կառավարության ղեկավարն այս մասին հայտարարել Է բրիտանական The Guardian թերթին՝ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի քննարկման համար Բրյուսել կատարած այցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չափազանց շատ Է խոսվել միավորման, ինքնության, լեզվի մասին, իսկ ես ցանկանում եմ տեսնել կոնկրետ քայլեր երկրի զարգացման ուղղությամբ»,- մայիսի 11-ին մեջբերում Է հրատարակությունը Ֆիլիպի խոսքը: Կառավարության ղեկավարը կարծում Է, որ նման խոսակցությունները «հարկ Է հետաձգել մինչեւ ավելի լավ ժամանակներ», թեեւ, նրա գնահատմամբ, երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը հասել Է «պատմական առավելագույնին»:

Քաղաքական գործիչը նաեւ կարծում Է, որ ժամանակի ընթացքում Մոլդովան, ինչպես եւ Ռումինիան, կմտնի Եվրամիության կազմ: Միաժամանակ վարչապետը հարեւան պետություններին զգուշացրել Է Մոլդովայի ներքին գործերին միջամտելուց: «Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ բորբոքում են այդ (ազգայնական) տրամադրությունները,- ասել Է պետության ղեկավարը:- Եվ մենք չենք ցանկանում, որ մեզ ներքաշեն այդ խաղի մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]