Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքական


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ են հրավիրվել Յուրա Մովսիսյանը և Դավիթ Յուրչենկոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում  է ՀՖՖ-ն: Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)             

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)                          

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա    

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)    

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)                

Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)  

Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)  

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  

Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)  

Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ