Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիան շարունակելու է աջակցել Հայաստանին արդիականցման և բարեփոխումների իրականցման ընթացքում. Մերկել

Գերմանիան շարունակելու է աջակցել Հայաստանին արդիականցման և 
բարեփոխումների իրականցման ընթացքում. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»:

Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am