Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում կշարունակի համագործակցել տուրիզմի զարգացման ոլորտում

Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում կշարունակի 
համագործակցել տուրիզմի զարգացման ոլորտում

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Իզերի եւ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզերի միջեւ կնքված կրթամշակութային եւ տնտեսական համագործակցության հուշագրի շրջանակներում այս տարի ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպությունը կշարունակի նախորդ տարվանից կիսատ մնացած համագործակցության ծրագրերը եւ հանդես կբերի նոր նախաձեռնություններ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաստատեց ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Աննա Կաստելնուովոն Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ:

«Մենք Գեղարքունիքում նախատեսում ենք ավարտել ընթացքի մեջ գտնվող տուրիստական ծրագրերը, որոնք մեկնարկել են նախորդ տարիներին: Առաջնահերթ ենք համարում Գեղարքունիքի մարզի մուտքերում հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն ցուցանակների տեղադրումը եւ ճանաչողական գրքույկների հրատարակումը: Մենք պետք է բացահայտենք տուրիստական նոր գրավչությունները Գեղարքունիքում, այդ նպատակով էլ վաղը հատուկ այց կկատարենք Մարտունի, որն ունի տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ: Հավելեմ, որ առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան կժամանեն երկու տուրօպերատոր՝ բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները եւ համագործակցություն ծավալելու, ուստի մեր խնդիրն է լինելու նրանց ներկայացնել մեր ուսումնասիրությունների ու բացահայտումների արդյունքները Գեղարքունիքի մարզում:

Կներդրվեն նաեւ դրամաշնորհային ծրագրեր: Իսկ մայիսի 21-ից Սեւանում մեր կողմից կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ տուրիզմի ոլորտում բիզնես ծրագրեր սկսած անձանց կամ կազմակերպությունների համար: Ամռան ընթացքում ֆրանսերեն լեզվի դասընթացներ կկազմակերպվեն Սեւան եւ Գավառ քաղաքներում: Մեր հետագա քաղաքականությունը կուղղվի նրան, որ զբոսաշրջիկների հոսքը կենտրոնացված չլինի միայն Սեւան քաղաքում կամ Սեւանի թերակղզում, այլ հասանելի ու ճանաչելի դառնա նաեւ մարզի մյուս գրավիչ վայրերում»,-ներկայացրեց Աննա Կաստելնուովոն:
Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը կշարունակի աջակցություն ցուցաբերել ֆրանսիական կողմին բոլոր կառուցողական ծրագրերում, խորացնել տարիներով շարունակվող համագործակցությունը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]