Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943- ին զոհված հայ զինվորի աճյունը

Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-
ին զոհված հայ զինվորի աճյունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները մայիսի 8-ին  վերահուղարկավորել են 1943-ին շրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվոր Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն:

«Ներիր, եթե չվերադառնամ... », - սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք. Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որ աշխարհի բոլոր հայերը քո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի»,-ասել է արարողության ժամանակ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մարգարյանը:

Ազատագրված Կիևի պարետը Մեծ Հայրենականի ժամանակ եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am