1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են. ԵԱՀԿ–ում ԱՄՆ հավատարմատար

Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են. ԵԱՀԿ–ում 
ԱՄՆ հավատարմատար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ–ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են:  «ԱՄՆ շնորհավորում է Հայաստանին մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության առթիվ։ Հայ ժողովուրդն ու նրա ընտրած ներկայացուցիչները ճգնաժամը լուծեցին խաղաղ և Սահմանադրությանը, օրենքի գերակայությանն ու ԵԱՀԿ–ում ՀՀ պարտավորություններին համապատասխան: Մենք նախկինի պես կոչ ենք անում նոր կառավարությունը ձևավորել օրենքի գերակայությանը համապատասխան և բոլոր հայերի շահերի արտացոլմամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սայդերսը:

Վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ առևտուրը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ապահովումը:

«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է՝ միակ լուծումը միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորումն է բանակցությունների միջոցով՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք ակտիվորեն կմասնակցենք խաղաղ կարգավորման որոնմանը»,– ասել է նա։

ԵԱՀԿ–ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը նաև կոչ է արել Հայաստանին շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ, հավելելով, որ Հայաստանի նախաձեռնությունը՝ տեղեկացնել Մշտական խորհրդին ներքաղաքական իրավիճակի մասին դրական քայլ է։

«Հայաստանի համագործակցության ծրագիրը կարևոր մեխանիզմ է ԵԱՀԿ աջակցության համար։ Մենք կոչ ենք անում ՀՀ նոր կառավարությանն օգտագործել այդ օգնությունը և դիտարկել մյուս ոլորտները, որտեղ ԵԱՀԿ–ն կարող է օգտակար լինել»,– ասել է Սայդերսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]