Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրապարակվել են Երկրի առաջին լուսանկարները, որոնք արել Է Sentinel-3B եվրոպական արբանյակը

Հրապարակվել են Երկրի առաջին լուսանկարները, որոնք արել Է Sentinel-3B եվրոպական արբանյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին լուսանկարները, որոնք արել Է երկրի դիստանցիոն զոնդավորման Sentinel-3B եվրոպական արբանյակը, մայիսի 10-ին հրապարակվել են Եվրոպական տիեզերական գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարներում պատկերված են մայրամուտն Անտարկտիդայի վրա, արկտիկական սառցադաշտերը եւ եվրոպական մայրցամաքի հյուսիսային մասի վրա բացվող տեսարանը:

«Առաջին լուսանկարներն արդեն ցույց են տալիս, թե սարքն ինչ դեր պետք Է խաղա բնապահպանության վիճակի վերաբերյալ բարձրորակ տվյալների ստեղծման գործում, որպեսզի բարելավենք կենսապայմանները, բարձրացնենք տնտեսության մակարդակը եւ պաշտպանենք մեր մոլորակը»,-հայտարարել Է Եվրոպական տիեզերական գործակալության Երկրի մակերեւոյթի դիտարկման ծրագրի տնօրեն Յոզեֆ Աշբահերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]