Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նման պահվածք ունեցող Ռուսաստանի վաղուց չեմ հիշում. քաղաքագետը՝ Փաշինյանի վարչապետությանը ՌԴ-ի արձագանքի մասին

Նման պահվածք ունեցող Ռուսաստանի վաղուց չեմ հիշում. քաղաքագետը՝ Փաշինյանի 
վարչապետությանը ՌԴ-ի արձագանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար  կանխատեսելի են եղել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի արձագանքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո, սակայն նույն չէր կարելի ասել Ռուսաստանի արձագանքի պարագայում: Այս մասին քաղաքագետը խոսեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Անկեղծ ասած, ես այդպիսի ռելևանտ պահվածք ունեցող Ռուսաստանի վաղուց չեմ հիշում: Այդ պահվածքի պատճառները կարող են լինել մի քանիսը: Կարելի է մտածել, որ ռուսները դաս քաղեցին ուկրաինական, վրացական, աբխազական  իրադարձություններից, երբ Ռուսաստանը կողմերից մեկի կողքին կանգնեց: Ես կարծում եմ, որ պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանում առկա իրավիճակի առաջացումն էականորեն տարբերվում է այլ երկրների նման իրավիճակից: Այստեղ այս ամենը Ռուսաստանի դեմ չէր ուղղված, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասում էր»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց նա:

Անդրադառնալով Սոչիում մայիսի 14-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի իր դիրքորոշումը ներկայացնել Ռուսաստանի նախագահին, ինչպես անում էր հրապարակներում, հարցազրույցներում: «Սա սովորական հանդիպում չէ: Հայաստանի նոր վարչապետն առաջին անգամ հանդիպում է ՌԴ նախագահի հետ: Կարծում եմ, որ անձնական հարցերի վրա տեղին չէ ուշադրություն դարձնելը, թե որքանով նրանք անձնապես դուր կգան միմյանց և այլն»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:

Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ դեպարտամենտը, Եվրամիությունը, եվրոպական, ԵԱՏՄ տարբեր երկրների ղեկավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]