Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լագերֆելդն սպառնացել Է հրաժարվել ԳԴՀ-ի քաղաքացիությունից Մերկելի քաղաքականության պատճառով

Լագերֆելդն սպառնացել Է հրաժարվել ԳԴՀ-ի քաղաքացիությունից Մերկելի 
քաղաքականության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուտուրիե Կարլ Լագերֆելդն սպառնացել Է հրաժարվել Գերմանիայի քաղաքացիությունից ի նշան միգրացիայի ոլորտում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականության դեմ բողոքի: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը մոդելագործն արել Է հարցազրույցում, որը մայիսի 10-ին հրապարակվել Է Le Point ֆրանսիական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչու Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան իր տարածքում կընդունի մեկ միլիոն միգրանտների: Նա պետք Է հիշեր Գերմանիայի անցյալի մասին: Ես արհամարհում եմ տիկին Մերկելին այն բանի համար, որ նա մոռացավ դա անել»,-ասել Է Chanel նորաձեւության տան գեղարվեստական տնօրենը: «Մերկելն այդ կերպ ցանկանում Էր ստեղծել իր դրական կերպարը:

Նրան՝ որպես բողոքական պաստորի արժանի դստեր, անտանելի Է մտածել այն չարիքի մասին, որը Գերմանիան ուրիշներին պատճառել Է 1933 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում»,-ասել Է մոդելագործը:

«Բայց պարադոքսն այն Է, որ, փորձելով ուղղել չարիքը, նա արդյունքում այդ չարիքի համար ճանապարհ բացեց դեպի իշխանություն: Մինչ այդ «այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը գործնականում գոյություն չուներ, բայց Մերկելը միայն այդ արտահայտությամբ ապահովեց նրա գոյությունը եւ 2 մլն ընտրողների աջակցությունը, ինչի արդյունքում հարյուր ազգայնամոլներ հայտնվեցին խորհրդարանում»,-հավելել Է Լագերֆելդը: «Եթե այսպես շարունակվի, ես կհրաժարվեմ Գերմանիայի քաղաքացիությունից: Ես այլեւս մտադիր չեմ գտնվել նեոնացիստների այդ ակումբի կազմում,-ասել Է համաշխարհային ճանաչում ունեցող կուտուրիեն, որը ծնվել Է Համբուրգում:-Բայց միեւնույն ժամանակ ես մտադիր չեմ դառնալ ֆրանսիացի: Ես ազգեր չեմ սիրում, ես կոսմոպոլիտ եմ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]