Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում ընթանում են թանկարժեք  քարերի և մետաղների վերաբերյալ ԵԱՏՄ համաձայնագրի շուրջ աշխատանքները

Երևանում ընթանում են թանկարժեք  քարերի և մետաղների վերաբերյալ ԵԱՏՄ 
համաձայնագրի շուրջ աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ-պետությունների ներկայացուցչներից կազմված պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստանում է՝ քննարկելու «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Ուրախ եմ, որ համաձայնագրի  մշակման շուրջ աշխատանքները գրեթե ավարտված են։ Հուսով եմ, որ տեխնիկական հարցերի շուրջ վերջնական քննարկումներից հետո համաձայնագիրը կանցնի ներպետական համաձայնությունների գործընթացը և պատրաստ կլինի վերջնական ստորագրման։ Շատ կարևոր է, որ ադամանդագործության և ոսկերչության ոլորտը Եվրասիական տնտեսական միության տարածքում լինի միասնական և համատեղ ջանքերով վերացնենք բոլոր հնարավոր խոչընդոտները»։

Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել, որ համաձայնագրի շուրջ ավարտական քննարկումները տեղի են ունենում հենց Երևանում՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվ դերակատարությունը փաստաթղթին առչնվող աշխատանքներում և առհասարակ՝ ադամանդագործության  ոլորտում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]