Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ նախագահը ստորագրել է Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն

ԱԺ նախագահը ստորագրել է Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները 
դադարեցնելու մասին արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է արձանագրությունում: 

Գրիգոր Ավալյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել  մայիսի 1-ին: Պատգամավորը մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում իրավունք ունի հետ վերցնել դիմումը, հակառակ դեպքում ՀՀ ԱԺ նախագահը ստորագրում է արձանագրություն պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին: Գրիգոր Ավալյանը պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով 13-րդ ընտրատարածքից: Նրան խորհրդարանում կփոխարինի Հակոբ Հակոբյանը, որը նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակի ամենաշատ ձայներ հավաքած երկրորդ թեկնածուն է:

Մայիսի 2-ին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, իսկ մայիսի 10-ին` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]