Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպան չպետք Է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը. եվրահանձնակատար

Եվրոպան չպետք Է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը. եվրահանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան չպետք Է համաձայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները միակողմանի կարգով վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից նրա դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, մայիսի 10-ին հայտարարել Է ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպացիները պետք Է մերժեն (այդ որոշման) հետեւանքները, որոնք վնաս են բերում՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական: Նրանք պետք Է մոբիլիզացնեն իրենց ջանքերը, որպեսզի մնան միասնական, որպեսզի պատասխաններ գտնեն եւ չընդունեն այդ միակողմանի պատժամիջոցները»,- ասել Է Մոսկովիսին՝ ելույթ ունենալով France3 հեռուստաալիքով:

Նրա խոսքով՝ միջուկային գործարքից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջացել Է «շատ խորը տարաձայնություն, որը չպետք Է մնա առանց հետեւանքների»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]