Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արևելագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն չի փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ

Արևելագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն չի փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական 
հարաբերությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելագետը, անդրադառնալով միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, նշում է, որ դժվար թե ԱՄՆ-ը փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Միացյալ Նահանգները կպահպանի հայ-իրանական հարաբերություններում մինչ այդ ունեցած իր դիրքորոշումը: Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը մեծ չէ և չի անցնում ԱՄՆ-ի համար անթույլատրելի շեմը: Չունենք նաև լուրջ խորքային համագործակցություն, որ վտանգ ներշնչի Միացյալ Նահանգներին»,-ասաց Իսկանդարյանը:

Արևելագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանը չունի լայն ընտրության հնարավորություն: Այսինքն՝ չեն կարող պատժամիջոցներ կիրառել մի երկրի նկատմամբ, որը հավելյալ հնարավորություններ չունի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու և ավելի վաղ Իրանի նկատմամբ սառեցված պատժամիջոցները վերականգնելու մասին:

2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում կնքվեց Համալիր գործողությունների համատեղ ծրագիրը, որը առավել հայտնի է Իրանի միջուկային ծրագիր անվանմամբ: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Գերմանիան կարողացան Իրանի հետ ստորագրել պայմանագիր, որը քննարկվում էր 10 տարի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]