Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում 24-ժամյա գրադարան կգործի. հայտարարվել է մրցույթ

Երևանում 24-ժամյա գրադարան կգործի. հայտարարվել է մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ճարտարապետների միությունը հայտարարում են «24-ժամյա գրադարանի» նախագծի բաց մրցույթ: Գրադարանը նախատեսվում է կառուցել համալսարանի լաբորատոր մասնաշենքին կից՝ Հերացու փողոցի կողմից՝ արդեն գոյություն ունեցող մեկ հարկանի կառույցի տանիքի վրա: Նորակառույց գրադարանը կներառի նաև լաբորատոր մասնաշենքի երկրորդ հարկում գործող գրադարանի տարածքը: Բուն գրադարանի կառուցումից և ներքին դիզայնից բացի՝ անհրաժեշտ է նաև մասնաշենքի ճակատը հարդարել ժամանակակից էլեմենտներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատանքները ներկայացվում են 2 պլանշետով (100x70). հիմնական գծագրերը՝ գրադարանի հատակագիծը, մասնաշենքի ճակատը, կտրվածքը 1:100 մասշտաբով, լրացուցիչ, օգնող մանրամասներն՝ ըստ հայեցողության: Ցանկալի է՝ աշխատանքը ներառի նաև հեռանկար Երևանի տարբեր հատվածներից: Մասնակիցները ազատ են օգտագործվող նյութի ընտրության հարցում: Մասնակիցները, ովքեր գտնվում են արտերկրում, աշխատանքները կարող են ներկայացնել նաև pdf տարբերակով: Աշխատանքները և հեղինակների անունները ներկայացվում են փակ ծրարով՝ վեցանիշ ծածկագրով: Մասնակիցների գնահատումը կկատարվի ըստ ներկայացված աշխատանքի արժեքի:

Համալսարանը չի երաշխավորում մրցույթում հաղթած աշխատանքների կառուցումը: Մրցույթում հաղթած  հեղինակի աշխատանքի օգտագործման նպատակով կկնքվի օրենսդրությամբ սահմանված պայմանագիր:

Մրցանակներ ստացած աշխատանքների նյութերը համարվում են ԵՊԲՀ սեփականությունը:

Մրցույթում հաղթած մասնակիցների համար նախատեսվում են մրցանակներ՝

Առաջին մրցանակ  – 300,000 դրամ

Երկրորդ մրցանակ – 200,000 դրամ

Երրորդ մրցանակ   – 100,000 դրամ

Հայտարագրման և աշխատանքների ներկայացման ժամկետը՝ 31.05.2018: Աշխատանքները ներկայացնել ԵՊԲՀ մարքեթինգի բաժին՝ ժամը 10:00-ից մինչև 18:00: Մրցույթում հաղթողների անունները կհրապարակվեն 8.06.2018: Մասնակիցները կարող են ստանալ անհրաժեշտ նյութերը (լուսանկարներ, հատակագիծ) ԵՊԲՀ մարքեթինգի բաժնից (ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենք, առաջին հարկ):

Մրցանակի չարժանացած աշխատանքները վերադարձվում են մրցույթի մասնակիցներին:

Ժյուրիի կազմը՝

Արմեն Մուրադյան – ԵՊԲՀ ռեկտոր

Դրաստամատ Խուդավերդյան – ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ

Ալեքսանդր Բադալյան – ՀՃՄ առաջին փոխնախագահ

Տիգրան Բարսեղյան - Երևանի գլխավոր ճարտարապետ

Սաշուլ Քալաշյան – վաստակավոր ճարտարապետ

Ասլան Մխիթարյան – վաստակավոր ճարտարապետ

Լիանա Քյուրքչյան – ճարտարապետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]