Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բանանց»-ն առաջարկում է, այնուամենայնիվ, պատժել «Շիրակ»-ին  

«Բանանց»-ն առաջարկում է, այնուամենայնիվ, պատժել «Շիրակ»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով պատժել «Շիրակ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից առաջ տեղի է ունեցել տգեղ և ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ:
«Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարությունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանցի» պաշտպան Էդուարդ Կպոդոյին: 
Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները:  Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը  պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը  սպորտային արդյունքն է: Չնայած այդ  խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել:
Նաև ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլև այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երևույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից:

«Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]