Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում 2020 թվականից բնակելի տներում արեւային մարտկոցները կդառնան պարտադիր

Կալիֆոռնիայում 2020 թվականից բնակելի տներում արեւային մարտկոցները կդառնան պարտադիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում 2020 թվականից նոր շենքերում արեւային մարտկոցները կդառնան պարտադիր: Ինչպես մայիսի 9-ին հայտնել Է Fox News հեռուստաընկերությունը, նահանգի Էներգետիկայի հարցերով զբաղվող հանձնաժողովը քվեարկել Է ի պաշտպանության այդ նախաձեռնության:

Կալիֆոռնիան դարձել Է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ արեւային մարտկոցների օգտագործումը կդառնա պարտադիր: Նոր կանոնը կարիք չունի ստանալու նահանգի օրենսդիր մարմնի կամ Էներգատարիֆների հանձնաժողովի հավանությունը եւ ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ ընտանիքի համար տուն կառուցելու արժեքը, ըստ Bloomberg լրատվական գործակալության գնահատումների, կավելանա մոտավորապես 10 հազար դոլարով, բայց միեւնույն ժամանակ, Էներգետիկայի հարցերի հանձնաժողովի փորձագետների գնահատումներով, 30 տարվա ընթացքում արեւային մարտկոցների օգտագործումը տնատերերին կապահովի 19 հազար դոլարի խնայողություն: «Դա շատ կարեւոր միջոց Է,- Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել Է Sierra Club բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռաշել Գոլդենը:-Ծախսերի տեսակետից արդյունավետ այս միջոցը կապահովի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների կտրուկ կրճատումը եւ կնպաստի Էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելի լայն օգտագործմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]