Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՅԴ-ական Արմեն Բաբայանը մանդատը վայր է դրել. պարզաբանում ՀՅԴ-ից

ՀՅԴ-ական Արմեն Բաբայանը մանդատը վայր է դրել. պարզաբանում ՀՅԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

«Արմեն Բաբայանը որոշել է ամբողջությամբ զբաղվել բիզնեսով և որպեսզի այլ ընկալում չլինի, թե լինելով օրենսդիրում՝ զբաղվում է բիզնեսով, որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը` դրանով ընդգծելով նաև օրենսդիրի և բիզնեսի տարանջատումը»,- մանրամասնեց խմբակցության քարտուղարը:

Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր գրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]