Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիան ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի խորհրդարանում Սահմանադրության շրջանակում նոր վարչապետի ընտրության փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Ֆրանսիան ողջունում է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը, որը թույլ տվեց Հայաստանի խորհրդարանին մայիսի 8-ին ընտրել նոր վարչապետի՝ համաձայն Սահմանադրության և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքների:

Ֆրանսիան իր լավագույն մաղթանքներն է հղում նրան (նոր վարչապետին- խմբ.) և հայ ժողովրդին և շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]