Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակին նվիրված ցերեկույթի մասնակիցները հնարավորություն ունեցան պատմել պատերազմին մասնակցած իրենց պապերի  հերոսական քայլերի մասին:

Տոնական միջոցառումը, որի ընթացքում հնչեցին հաղթական «Կատյուշա», «Վերադարձիր», «Կուկուշկա» և այլ հայտնի ու սիրված երգեր, անցկացվեց մայիսի 9-ին Սիրահարների այգում:

«Մեզ համար  մայիսի 9-ը  Ռուսաստանի, Հայաստանի և Հայրենական պատերազմին մասնակցած մի շարք այլ  երկրների  կարևորագույն տոնն է: Հայաստանից բազմաթիվ մարդիկ են մասնակցել պատերազմին, և նրանց մի մասը չի վերադարձել: Հայերը հարյուրից ավելի հերոսներ են տվել այդ պատերազմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ  Ռիբինսկին:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին այդ պատմական օրը հավերժացնելու համար և խոստովանեց, որ դա են փաստում նաև այսօր Հայաստանի տարբեր անկյուններում իրականացվող միջոցառումները:

Ռիբինսկու խոսքով` իրենք ամեն տարի տարբեր ձևաչափով են նմանատիպ միջոցառումներ կազմակերպում` փորձելով դրանք ավելի հետաքրքիր ու տոնական դարձնել:

«Հուսամ` այստեղ գտնվող մարդիկ լավ տրամադրությամբ կհեռանան»,-եզրափակեց նա:

Համերգային ծրագրում ելույթ ունեցան Քրիստինա Անդրիկյանը, Մեգի Բադիրյանը, Դիանա Կարոյանը, Ժաննա Գասպարյանը և այլք:

Միջոցառումը կազմակերպել էր Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական կազմակերպության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]