1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը համարում է մեծ հայրենադարձությունը

Փաշինյանը համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը համարում է մեծ 
հայրենադարձությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես հասկանում եմ, որ հայրենադարձությունը մեկ օրում կայացվող և իրագործվող որոշում չէ, բայց ես  կարծում եմ, որ մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ առաջնայինը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը վերահաստատեց մոտեցումը, որ ՀՀ գոյության բարձրագույն իմաստը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր, մշակութային ներուժի հիմնական մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունը և բնական զարգացումն ապահովելն է:  «Ահա սա է այն հայեցակարգը, որի իրականացումը ես պատկերացնում  եմ համայն հայության ջանքերով: Ես սա համարում եմ այն ազգային գաղափարախոսության հենքը, որի մասին մենք մեր անկախությունից ի վեր այդքան խոսում ենք: Ես հույս ունեմ, որ այս գաղափարը ի վերջո կձևակերպվի որպես հայ ժողովրդի ազգային գաղափարախոսություն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]