Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կառավարություն կձևավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում

Նիկոլ Փաշինյանը կառավարություն կձևավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ 
խորհրդակցությունների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարությունը կձևավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ քննարկումների արդյունքում: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպես պայմանավորվել ենք,  խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսվեն քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարությունը: Ես ուզում եմ շեշտել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիրն ունի և ունեցել է կառավարության իր վարկածը, սակայն քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, ահա այս պատճառով մենք կսկսենք խորհրդակցություններ խորհրդարանական ուժերի հետ  և դրանց հիման վրա կձևավորենք կառավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ուժային կառույցներում սպասվելիք փոփոխությունների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ այդ առումով դիտարկում է մի քանի տարբերակ և առաջիկա օրերին որոշում կկայացնի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]