Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հաջողություն ու հաղթանակներ է մաղթում

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հաջողություն ու հաղթանակներ է մաղթում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հաջողություն ու հաղթանակներ է մաղթում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս ունենալով, որ նրա ազնիվ մղումն ու ձգտումները կօգնեն կատարել երկրի ղեկավարման բարդ աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: «Վստահ եմ, որ նա շատ ազնիվ մղումներով, իր ուժերի առավելագույնի չափով փորձելու է երկիրը դեպի բարեկեցություն տանել: Բազմաթիվ սպասումներ կան իր առաջիկա անելիքների հետ կապված թե սոցիալական, արդարադատության, թե արտաքին քաղաքական հատվածում: Ես նրան հաջողություն ու հաղթանակներ եմ մաղթում, քանի որ դա մեր երկրին ու հայրենիքին է պետք: Ինչպես կստացվի, մենք անպայման կհետևենք ու կարձագանքենք»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, որ, հաշվի առնելով իր գիտելիքներն ու արհեստավարժությունը, արդյոք կմերժի գործադիրում որևէ պաշտոն ստանձնելու առաջարկը՝  Վիգեն Սարգսյանն ասաց այո: «Գիտելիքը, փորձն ու արհեստավարժությունը կարևոր են, բայց չի կարող լինել պաշտոն՝ առանց գաղափարախոսության: Ինքնանպատակ չես կարող պահպանել կարգավիճակ՝ առանց ընդհանուր տեսլականի, և անկեղծ ասած՝ բացառում եմ, որ արհեստավարժությամբ կարելի է գերակշռել քաղաքական պատասխանատվության  հարցը: Ես Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ»,-ավելացրեց ՊՆ պաշտոնակատարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]