1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, 
խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է ձեւավորումից հետո աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ և շարունակել գործընկերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, ամերիկյան կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ ընթացքով և հանգուցալուծմամբ: «Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահանջում և որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»,-ասաց Միլսը՝ հավելելով, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում դեսպանությունը կաշխատի նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանը , ավելի ազատ տնտեսության ձևավորմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհավորական խոսք հղեց նաև մայիսի 9-ի հետ կապված: «Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում՝ ժողովրդավարությանն ուղղված գործունեությամբ: Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այն ժամանակ Խորհրդային հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանն այս պայքարում»,-հավելեց նա:

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել են  բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ին, որտեղ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]