Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաստ չի, որ շատ մեծ հանրային աջակցությունը կարող է նույն արդյունքն ունենալ քվեատուփի մեջ. Վիգեն Սարգսյան

 Փաստ չի, որ շատ մեծ հանրային աջակցությունը կարող է նույն արդյունքն ունենալ 
քվեատուփի մեջ. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությունը փորձաքար է երկրում խորհրդարանական համակարգի ներդրման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի հանգուցալուծում է տեսնում ստեղծված իրադրությունում:

«Քաղաքականությունը վերջնարդյունք չի ունենում, դա գործընթաց է: Երբ դու խորհրդարանում ունես խմբակցություններ, վարչապետ, իշխանափոխություն, դա բացում է երկխոսության, քաղաքական գործընթացների նոր դռներ: Կարծում եմ՝ պետք է լինի գործընթաց և ուզենք, թե չուզենք` պետք է հաշվի առնենք ձևավորվող նոր պատկերը: Այդ պատկերի շրջանակում բոլոր քաղաքական ուժերը պետք է խոսեն միմյանց հետ՝ անընդհատ, ոչ թե առիթից առիթ, առանց վերջնագրերի, առանց պայմաններ թելադրելու: Պետք է խոսեն և լսեն իրար, և արդյունքը կլինի լավը երկրի համար»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ եթե քաղաքական ուժերը չլսեն իրար և չխոսեն, այլ փորձեն պարտադրել իրար ինչ-որ բան, ապա խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է բալանսների համաչափ մեխանիզմներ իրավիճակն այլ հուն տանելու համար:

«Վերջնարդյունք չկա քաղաքականության մեջ, նույնիսկ խորհրդարանական նոր ընտրություններն ընդամենը նոր քայլ են լինելու երկար գործընթացում: Ի դեպ, ցանկացած ընտրություն անկանխատեսելի է, և կարծում եմ բոլոր կողմերը դա միշտ գիտեն և հիշում են: Երբեք փաստ չի, որ որևէ մեկը, ով տվյալ պահին նույնիսկ շատ մեծ հանրային աջակցություն ունի, ընդամենն օրեր անց նույն քվեարկությամբ կարող է նույն արդյունքն ունենալ քվեատուփի մեջ: Մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղ քաղաքական սեզոն անվերջանալի մի գործընթացի, որը կոչվում է քաղաքականություն»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում է տրամաբանական լուծում՝ Վիգեն Սարգսյանը նշեց. «Ժամանակը պետք է ցույց տա, թե ինչպես են դասավորվում փոխըմբռնման եզրերը բոլոր դերակատարների մեջ: Առանձին գործընթացներով դա կանխատեսել դժվար է: Կապրենք, կտեսնենք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]