Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը

«Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնաբանել է վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունից:  «Մենք խորապես հիասթափված ենք հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, մասնավորապես, «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառելու փորձի առթիվ։ Նման միջադեպերը սպանում են առանց այն էլ ոչ մեծ հետաքրքրությունը Հայաստանի առաջնության հանդեպ թե՛ ներդրողների, թե՛ երկրպագուների մոտ։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կտրականապես դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը։ Այս հարցում մենք աջակցում ենք ՀՖՖ Կարգահապական կոմիտեի որոշումը։ Մեր հերթին բոլոր ակումբներին կոչ ենք անում կենտրոնանալ ոչ թե վեճերի վրա, այլ անել ամեն բան, որպեսզի նման դեպքերը հետագայում չկրկնվել։ Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր թիմերը պետք է հասկանան, որ եթե մենք չկարողանանք կանխել նման երևույթները, ապա ամբողջ հայկական ֆուտբոլը կտուժի»,-ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]