Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանը վերահաստատեց՝ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում

 Վիգեն Սարգսյանը վերահաստատեց՝ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող 
կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վերահաստատեց իր հայտարարությունը, որ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ կպաշտոնավարի մինչ նոր նախարարի նշանակումը: «Ես հայտարարել եմ ու նորից պետք է կրկնեմ, որ անթույլատրելի եմ համարում նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ցանկացած նախարար վարձու աշխատող չէ, այն քաղաքական պաշտոն է, որտեղ թիմի, միասնության և խորը վստահության խնդիր է դրված: «Արդյունավետ նախարար լինել շատ դժվար է, եթե չունես համախոհների թիմ և եթե նույն խնդրին չես ծառայում: Անհնար եմ համարում այս աշխատանքը շարունակելը: Բայց նաև բացառվում է, որ որևէ ձևով ինքնամեկուսացվում եմ այս գործընթացներից: Երկրին, ժողովրդին կարելի է ծառայել ամենատարբեր միջոցներով, պաշտոնը դրանցից մեկն է միայն»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Մայիսին 8-ին Վիգեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին և ուղերձ հղել զինծառայողներին, վետերաններին ու կուրսանտներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]