Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգել է զոհվածների հիշատակը, այցելել Շուշի

ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգել է զոհվածների հիշատակը, 
այցելել Շուշի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու մի խումբ պաշտոնատար այրեր, հասարակական գործիչներ Ստեփանակերտի հուշահամալիրում մասնակցեցին Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողությանը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք ծաղկեպսակ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին:

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում Նիկոլ Փաշինյանը կնոջ ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ իր զորակցությունը հայտնելով նաև զոհվածների հարազատներին: Երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն ուղևորվեցին Շուշի, որտեղ հիշատակի արարողություն տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցեցին Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը: Թանգարանում ցուցադրվելու են հին հայկական Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի ժամանակակից բոլոր թողարկումները: ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:

Շուշիում երեկոյան ևս միջոցառումներ են նախատեսված՝ մեծ համերգ, որից հետո՝ հրավառություն:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]