Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էրդողանը քննադատել է Թրամփին Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու համար

Էրդողանը քննադատել է Թրամփին Իրանի հետ միջուկային համաձայնագրից 
հրաժարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Կորցնողը լինելու է ԱՄՆ-ն, քանի որ նա հրաժարվում է հավատարիմ մնալ համաձայնությանը»,- հայտարարել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ այդ քայլի հետևանքով հնարավոր զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ իր ղեկավարած երկիրը դուրս է գալիս աշխարհի վեց գերտերությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ի հուլիսին ստորագրված համաձայնագրից: Նա հայտնել է նաև, որ համաձայնագրի ստորագրումով կասեցված բոլոր պատժամիջոցները կրկին ուժի մեջ են մտնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]