Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Թույլ տվեք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության  զարգացմանը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է: Օգտվելով առիթից, հարգելի պարոն Փաշինյան, ցանկանում եմ շնորհավորել ձեզ հաղթանակի օրվա առթիվ, որը միավորել է մեր ինտեգրացիոն միության պետություններն ու ժողովուրդներին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]