1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պեսկովն անհաջող է որակում Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները

Պեսկովն անհաջող է որակում Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի 
հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մասին հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները Կրեմլը համարում է անհաջող և գտնում է, որ դրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել:

«Դրանք անհաջող և ոչ տեղին արտահայտություններն էին, որոնց վրա պետք չէ ուշադրություն դարձնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեոնտևի հայտարարությունները:

Նա նշել է, որ այդ արտահայտությունները չեն կարող որևէ ընդհանուր բան ունենալ Հայաստանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի ուղղության հետ:

«Դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանրություն այն ջերմ ու ընկերական, եղբայրական հարաբերությունների հետ, որոնք պատմականորեն ռուսներն ունեն հայ ժողովրդի նկատմամբ»,-ասել է Դմիտրի Պեսկովը:

«Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը, որն առավել հայտնի է որպես հեռուստալրագրող, «Ռադիո Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: Լեոնտեւը վիրավորական եւ ոչ պարկեշտ արտահայտություններ է արել Հայաստանի եւ հայ ժողովրդի վերաբերյալ: «Խեղդել հեղափոխությունն արյան մեջ». նման կոչեր են հնչել այդ հաղորդման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]