Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը վարչապետի նստավայր է ժամանել տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ:

Խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո լրագրողները նորընտիր վարչապետից հետաքրքրվեցին` իր նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելո՞ւ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերը կքննարկվեն:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]