1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը Փաշինյանին շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Պուտինը Փաշինյանին շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական հեռագիր Է ուղարկել Փաշինյանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում:

ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը նույնպես Փաշինյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչի մասին հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]