1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թանկյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է համարում Հայաստանի համար

 Թանկյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է 
համարում Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Sistem of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է համարում Հայաստանի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Թանկյանն ընդգծեց, որ շատ ուրախ է նոր Հայաստանի համար՝ հավելելով, որ իսկական գործը սկսվելու է վարչապետի ընտրությունից հետո։  «Խոչընդոտներ էլ, վստահ եմ, պիտի լինեն, ժամանակ ու համբերություն պիտի լինի, բայց սա շատ լավ սկիզբ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա: Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանի վարկանիշն աշխարհում բարձրացել է, և շատ երկրներ սկսել են հարգանքով վերաբերվել Հայաստանին։

Հարցին, թե արդյոք այսքանից հետո Թանկյանն ունի՞ մտադրություն Հայաստանում ապրելու, երաժիշտը պատասխանեց. «Ես թափառական անձ եմ, դրա համար մի տեղ ապրելու կարիք չունեմ։ Սիրում եմ տարբեր տեղեր ապրել, անպայման Հայաստան էլ պիտի ապրեմ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]