Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր

Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ՀՀԿ 
խմբակցության 13 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ պատգամավորներն են Մանվել Գրիգորյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Շիրակ Թորոսյանը, Սեդրակ Սարոյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արայիկ Գրիգորյանը, Աշոտ Արսենյանը և Արման Սահակյանը:

Խորհրդարանը մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Նրա օգտին քվեարկեց 59 պատգամավոր, Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկեց 42 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]