Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանը՝ Հայաստան վերադառնալու, շատ աշխատելու և փոփոխություն բերող երիտասարդների ժպիտների մասին

Սերժ Թանկյանը՝ Հայաստան վերադառնալու, շատ աշխատելու և փոփոխություն բերող 
երիտասարդների ժպիտների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լինելով երաժիշտ՝ ես թափառական մարդ եմ, ով անընդհատ պտտվում է աշխարհում, բայց ցանկանում եմ տարվա մեջ գոնե երկու ամիս անցկացնել Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, հայրենադարձվել Հայաստան:

«2015 թվականին «System of a down» խմբի մեր շոուի ժամանակ էի տեսել երիտասարդության եռանդն ու ժպիտները, որոնք տեսա նաև այս ամիս Հայաստանի փողոցներում: Նույն ուրախությունը, եռանդն ու հույսն էր, ինչն այն ժամանակ, որն այս հեղափոխության կարևոր մասը դարձավ: Ես գիտեի, որ այդ ժպիտներն այս հանգամանքին պետք է բերեին, չգիտեի որքան ժամանակ հետո, բայց գիտեի, որ այդ եռանդը մի տեղ պիտի հասներ»,-ասաց երաժիշտը:

Նա կոչ արեց համբերատար լինել ու շատ աշխատել, որպեսզի նվազի գործազրկությունն ու կոռուպցիան, բարձրանա Հայաստանի վստահելիությունն աշխարհում, ինչն էլ կնպաստի դեպի երկիր նոր ներդրումների ներգրավմանն ու հայրենադարձության աճին:

«Հնարավո՞ր է, որ համերգ տա Հայաստանում» հարցին ի պատասխան՝ Սերժ Թանկյանն ասաց, որ այս անգամ ոչ, բայց մոտ ժամանակներս կրկին կայցելի հայրենիք և գուցե այդ ժամանակ համերգի պատրաստություններ լինեն: Իսկ այս անգամ Հայաստանում կմնա մեկ շաբաթ:

Սերժ Թանկյանը ԱԺ օթյակից հետևում է նիստին, որի օրակարգում ՀՀ վարչապետի ընտրությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]