Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի»-ին

Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել 
«Էխո Մոսկվի»-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կկանգներ նրանց երկուսի արանքում՝ դա թույլ չտալով նման միջադեպեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման դիտարկում ՀՀ նախագահն արել է «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում:

«Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է: Եթե ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պետք է այնտեղ լինեմ: Եթե ժողովուրդն առաջնագծում է՝ ես պետք է այնտեղ լինեմ: Ես այլ լծակ չունեմ, և ամենայն հավանականությամբ չեմ էլ ունենա: Այդպիսին է մեր Սահմանադրությունը, ես չեմ այն գրել: Սակայն երբ ես համաձայնվում էի, գիտեի, թե ուր եմ գալիս»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նա շեշտել է, որ տարիների ընթացքում որոշակի լարվածություն է կուտակվել, որը տարբեր դրսևորումներ է ստացել: «Կարելի էր երկիրը փոխել էվոլյուցիոն ճանապարհով, կամ կարելի էր դա անել այնպես, ինչպես եղավ: Հենց այդ պատճառով էլ սա ինձ ինչ-որ իմաստով չզարմացրեց: Զարմացրեց գործընթացի արագացվածությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը փոքր պետություն է, սակայն հայ ազգը համաշխարհային ազգ է, ինչն էլ մեր երկրի առավելությունն է: «Ուստի Հայաստանն իրականում կարող է դառնալ շատ հաջողակ պետություն: Դինամիկ երկիր, որը նայում է ապագային՝ 21-րդ դարի երկիր՝ օգտագործելով այն հսկայական ներուժը, որ մենք ունենք»,- նշել է Արմեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]