Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է նախագահական նստավայրի մոտ բողոքող նաիրիտցիներին, նաև հաղթանակից վերադարձող մանուկներին

Արմեն Սարգսյանը հանդիպել է նախագահական նստավայրի մոտ բողոքող 
նաիրիտցիներին, նաև հաղթանակից վերադարձող մանուկներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ  անձամբ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք  լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում: Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրեց դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները:

Նախագահ Սարգսյանն ուշադիր լսեց նաիրիտցիներին եւ խոստացավ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդիրներին, դրանք քննարկել բարձրագույն դատական համակարգի ղեկավարության հետ:

 Նախագահի հանդիպումը նստավայրի մոտ չսահմանափակվեց միայն նաիրիտցիների հետ զրույցով: Երեւանի նախակրթարաններից մեկի սաները, որոնք այդ պահին հաղթանակած վերադառնում էին սպորտային մրցույթից, հայտնվեցին Նախագահի ուշադրության կենտրոնում: Նրանց հաղթանակն առավել հիշարժան դարձավ երկրի ղեկավարի հետ հանդիպմամբ: Երեխաները  ոգևորությամբ ծանոթացան Նախագահ Սարգսյանի հետ, պատմեցին իրենց մրցույթի մասին: Հանրապետության ղեկավարը խոստացավ  մի օր հրավիրել նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու: Իսկ երեխաներից մեկը ջերմ զրույցն համեմեց իր մանկական  անկեղծությամբ. «Մենք ցանկանում ենք ամեն օր հյուր գալ Ձեզ»,-ասաց նա:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]