Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունը պաշտոնաթող եղավ

Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունը պաշտոնաթող եղավ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, պաշտոնաթող Է եղել Վլադիմիր Պուտինի նախագահական նոր ժամկետի սկսվելու կապակցությամբ, որն այսօր ստանձնեց պետության ղեկավարի պաշոնը: Սահմանադրության 116-րդ հոդվածին համապատասխան, վարչապետը կաբինետի պաշտոնաթողության խնդրագիր Է ստորագրում պետության նոր ղեկավարի առջեւ:

Վարչապետից բացի, պաշտոնաթողությունը վերաբերում Է նրա տեղակալներին ու դաշնային նախարարներին: Ներկայիս կառավարության կազմում ներառված են ինը փոխվարչապետ, այդ թվում՝ մեկ առաջին փոխվարչապետ, եւ 22 դաշնային նախարար: Սահմանադրության համաձայն, նրանց հանձնարարված Է պարտականությունները կատարել մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը:

Սպասվում Է, որ նոր վարչապետի անունը երկիրը կիմանա առաջիկա ժամերին: Մայիսի 8-ին Պետդուման պետք Է հավաքվի կառավարության նոր ղեկավարին հաստատելու համար: Պլանավորվում Է, որ արդեն այսօր նախագահի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն կոնսուլտացիաներ կանցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ:

Սահմանադրության համաձայն, ՌԴ կառավարության ղեկավարը նշանակվում Է նախագահի կողմից՝ Պետդումայի համաձայնությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]