Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանի նոր խորհրդարանում հայ համայնքն արդեն 3 պատգամավոր ունի

Լիբանանի նոր խորհրդարանում հայ համայնքն արդեն 3 պատգամավոր ունի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հայ համայնքն արդեն 3 պատգամավոր ունի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Դաշնակցության առաջադրած 4 թեկնածուից 3-ն անցել են խորհրդարան:

«Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանն ընտրվել են Լիբանանի խորհրդարանի պատգամավոր: Ռամկավար ազատական և Հնչակյան կուսակցությունների առաջադրած թեկնածուները չեն անցել»,-ասաց Շահան Գանտահարյանը: Նա նշեց, որ քվեարկության արդյունքները դեռ ամբողջապես ամփոփված չեն, սպասվում են այն հայ թեկնածուների քվեների արդյունքները, որոնք առաջադրվել էին ոչ հայկական քաղաքական ուժերի ցուցակներով: 

Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունն առաջադրել էր 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1:

Ընտրություններն անցկացվում էին համամասնական ընտրակարգով, սակայն գործում էր նաև ռեյտինգային տարբերակը, ինչը որոշակի առումով նման է հայաստանյան ընտրական մոդելին: Այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել տարբեր երկրներում գտնվող Լիբանանի քաղաքացիներին ևս մասնակցել քվեարկությանը:

Լիբանանի խորհրդարանում կա պատգամավորական 128 տեղ, որից 6-ը հատկացված է հայ համայնքին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 10-ից ավելի կուսակցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]