Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը. Ռոուհանի

Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը, եթե վերջինս սահմանափակի իր ազդեցությունն ինչպես Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, այնպես Էլ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, մայիսի 7-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Եթե նա ցանկանում Է հավաստիանալ, որ մենք չենք ձգտում տրանալ միջուկային ռումբի, մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա այդպես չԷ, եւ մենք չենք ձգտելու դրան… բայց եթե նա ցանկանում Է թուլացնել Իրանը եւ սահմանափակել նրա ազդեցությունը՝ կա՛մ տարածաշրջանում, կա՛մ ամբողջ աշխարհում, Իրանը կատաղի դիմադրություն կցուցաբերի»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:

Ռոուհանին կտրականապես չի ընդունում գործարքի վերանայումը եւ նմանօրինակ նախաձեռնություններն անօրինական Է համարում: Նա նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ը կզղջա միջուկային գործարքի վերանայման համար, եւ որ նման վերանայումը պատմական մասշտաբի սխալ կդառնա:

«Եթե Ամերիկան դուրս գա միջուկային գործարքից, նա կզղջա դրա համար՝ որպես պատմական սխալի»,- մայիսի 6-ին հայտարարել Է Ռոուհանին իրանական պետական հեռուստատեսության եթերում: Նա հավելել Է, որ Իրանը գործողությունների պլան ունի ի դեպս Թրամփի ցանկացած որոշման, եւ խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]