Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:

«Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»,- ասաց Մնացականյանը:

Նրա խոսքով` հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:

Վերջին օրերին ԱՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ