Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք հիմա լուծում ենք վարչապետի ընտրության հարցերը. Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին

Մենք հիմա լուծում ենք վարչապետի ընտրության հարցերը. Փաշինյանը՝ Տարոն 
Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին խոսակցություններին և նախաձեռնություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հիմա իրենք լուծում են վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, որոնք ունեն օրենքով սահմանված ժամկետներ: «Մենք հիմա աշխատում ենք այդ խնդիրների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Հարցին, թե այս պահին Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը չի՞ քննարկվում, Փաշինյանն ասաց, որ քննարկումներ կլինեն, և այնպես չէ, որ այդ հարցի վրա հստակ գիծ են քաշում, բայց հավելեց, որ այս պահին իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ կառավարության հավաքական դեմքն արտահայտի այն շունչը, որը տիրում է ՀՀ-ում:

Դիտարկմանը, թե արդեն իսկ նախաձեռնություններ են ձևավորվել, որոնք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, Փաշինյանն ասաց, որ այդ նախաձեռնություններին ծանոթ չէ: «Ես կծանոթանամ դրանց և իմ վերաբերմունքը կարտահայտեմ»:

Վերջին օրերին սոցիալական ցանցերում մի շարք նախաձեռնություններ են ստեղծվել, որոնք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը, սակայն գործընթացը կասեցվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]