Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լարիսա Ալավերդյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հավաքած հմտությունների և քաղված դասերի արտահայտություն է համարում

Լարիսա Ալավերդյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը 
հավաքած հմտությունների և քաղված դասերի արտահայտություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը թյուր է համարում այն կարծիքը, թե Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները աշխարհաքաղաքական կոնտեքստից դուրս են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն Ալավերդյանն այդ մոտեցումը միամտություն համարեց: «Կա աշխարհաքաղաքական համատեքստ, դրսի ուժերի միջամտություն: Հնարավոր չէ, որ երկրում, որտեղ տեղի են ունենում բավականին մեծ հավակնություններ ունեցվող դեպքեր, չունենա աշխարհաքաղաքական համատեքստ»,-ասաց նա:

Անդրադառնալով «հեղափոխություն» եզրույթին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանը սահմանում է ապստամբություն տերմինը: «Ավելորդ եմ համարում եզրույթի շուրջ առաջացած վեճերը: Ես օգտագործում եմ այն եզրույթը, որը կա հռչակագրում»,-ասաց նա:

 «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը չի համարում, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձությունները անակնկալ էին: «Մենք նման ապստամբություններ էլի ենք ունեցել: Չի եղել ժամանակահատված, որ հայ ժողովուրդը բողոքի միջոցով չցանկանա ինչ-որ բան փոխել: Նոր սերունդը սնվել է նախնիների գիտելիքներով, և այն ամենը, ինչ տեղի է ունենում, հենց հավաքած հմտությունների և քաղված դասերի արտահայտություն է»,-ընգծեց բանախոսը:

Լարիսա Ալավերդյանը երկկողմանի գրագետ անվանեց նաև այդ, այսպես կոչված, հեղափոխությունը տապալելու փորձերը: «Պետք չէ կրկնել այն սխալները, որ մարդիկ գործել են ղարաբաղյան շարժման, մարտի 1-ի ժամանակ»,-ասաց նա:

Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց նոր վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է ՀՀ վարչապետի թեկնածու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]