Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Շիրակ»-ը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել  

«Շիրակ»-ը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ` կապված հերթական սկանդալի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարության՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, և հարց է, թե ում նախաձեռնությամբ, «Բանանց» - «Շիրակ» հանդիպման ելքի վրա ազդելու, սակայն այն ոչնչով չի ավարտվել։ «Շիրակի» բոլոր 48 միավորները թիմի ֆուտբոլիստների, մարզիչների քրտինքով ըստ արժանվույն վաստակած են։

Նշենք նաև, որ Կարգապահական կոմիտեի նիստին «Շիրակ» ակումբից, որին մեղադրում են պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ, ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել՝ պարզաբանումներ ստանալու համար։ Մենք դա համարում ենք մեր իրավունքների խախտում՝ հատկապես, երբ որոշումը մեծապես ազդում է ակումբի՝ առաջնության մրցաշարային աղյուսակում դիրքի վրա:

Ակումբի իրավաբաններն արդեն իսկ նախապատրաստել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, որոնք կներկայացվեն բողոքարկման: Հորդորում ենք ֆեդերացիային չկայացնել վերջնական որոշումը և պահպանել բողոքարկման համար տրված 7-օրյա ժամկետը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]