Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Հայ հրաձիգները Չեխիայի Գրան պրիում թիմային հաշվարկում գրավել են 3-րդ տեղը  


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հրաձիգները Չեխիայի Պլզեն քաղաքում մասնակցում էին «Չեխիայի 49-րդ Գրան պրի» միջազգային առաջնությանը, որտեղ թիմային հաշվարկում գրավեցին երրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրացան ձևի խառը թիմային (տղամարդիկ+կանայքպայքարի կիսաեզրափակիչին մասնակցել է 23 թիմ: Եզրափակիչ փուլ են անցել լավագույն 5-ը` այդ թվում նաև Հայաստանը  ներկայացնող մարզիկներ  Հրաչիկ Բաբայանը (418.5) և Ալլա Պողոսյանը (412.2)` ընդհանուր խոցելով 830.7 միավոր  4–րդ հորիզոնականով անցել են եզրափակիչ փուլ: Եզրափակչում բարելավելով իրենց դիրքերը՝ նրանք գրավել են 3–րդ տեղը (428.4 միավոր):

Ստորև ներկայացված են Հայաստանցի 7 մարզիկները, նրանց արդյունքները և անձնական մարզիչները:

Հրացան զենքաձևի մարզիկ Հրաչիկ Բաբայանը` խոցելով 628.6 միավոր, 130 մասնակցից 2–րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ,  դիրքերը կորցնելով, գրավել է 6–րդ հորիզոնականը:

Առաջնություն 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից:

Հայաստանից մասնակցեց 7 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը:

Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ