1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մակրոնը նախազգուշացրել Է Իրանի հետ պատերազմի սպառնալիքի մասին

Մակրոնը նախազգուշացրել Է Իրանի հետ պատերազմի սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել Է, որ Իրանի հետ առաջատար համաշխարհային տերությունների կողմից 2015 թվականին կնքված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, կարող Է հանգեցնել պատերազմի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: «Մենք կարող ենք բացել Պանդորայի արկղը: Կարող Է պատերազմ սկսվել»,- հայտարարել Է Մակրոնը Spiegel գերմանական հանդեսին տված հարցազրույցում:

«Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը պատերազմ Է ցանկանում»,- հավելել Է Ֆրանսիայի նախագահը: Ապրիլին, երբ Թրամփը եւ Մակրոնը հանդիպել են Վաշինգտոնում, Ֆրանսիայի նախագահը համոզում Էր նրան չհրաժարվել այդ պայմանագրից: Նույն դիրքորոշումն ունեն նաեւ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ՄԱԿ-ը:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կտրականապես չի ընդունում գործարքի վերանայումը եւ նմանօրինակ նախաձեռնություններն անօրինական Է համարում: Նա նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ը կզղջա միջուկային գործարքի վերանայման համար, եւ որ նման վերանայումը պատմական մասշտաբի սխալ կդառնա: «Եթե Ամերիկան դուրս գա միջուկային գործարքից, նա կզղջա դրա համար՝ որպես պատմական սխալի»,- մայիսի 6-ին հայտարարել Է Ռոուհանին իրանական պետական հեռուստատեսության եթերում: Նա հավելել Է, որ Իրանը գործողությունների պլան ունի ի դեպս Թրամփի ցանկացած որոշման, եւ խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]