1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը նշել Է առաջիկա տարիների գլխավոր խնդիրը

Պուտինը նշել Է առաջիկա տարիների գլխավոր խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա տարիների հանգուցային խնդիրը ռուսաստանցիների իրական եկամուտների բարձրացումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը: Նրա ելույթը մայիսի 7-ին հրապարակել Է Կրեմլի կայքը:

«Դրա համար այժմ լավ հիմք կա: Աճել Է տնտեսության ընդհանուր կայունությունը, այն դիմացել Է թե նավթի գների կտրուկ անկմանը, թե պատժամիջոցներով ճնշելու փորձերին, թե գլոբալ կոնյունկտուրայի տատանումներին»,- ասել Է պետության ղեկավարը:

Նա ընդհանուր առմամբ դրական Է գնահատել նախարարների կաբինետի աշխատանքը եւ նշել դրանում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վնտակը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին ավանդական սցենարով: Երդմնակալությունը կսկսվի կեսօրին:

ՌԴ նախագահի ընտրությունները կայացել են մարտի 18-ին: Դրանց մասնակցությունը կազմել Է 67,47 տոկոս: Պուտինը հաղթել Է ձայների 76,69 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]