Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների ցուցանիշներն աճել են

 Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների 
ցուցանիշներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների ցուցանիշներն աճ են գրանցել՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում դա փաստող ինֆոգրաֆիկա է հրապարակել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

2018-ի չորս ամիսներին պետական բյուջե է մուտք եղել 418.5 միլիարդ դրամ հարկային եկամուտ՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի 363.5 միլիարդ դրամի համեմատ: Եթե 2017-ի հունվար-ապրիլին մաքսային գանձումները կազմել են 81.6 միլիարդ դրամ, ապա 2018-ին՝ 90 միլիարդ դրամ: Ներմուծման ծավալը 2018-ի չորս ամիսներին կազմել է 1 միլիարդ 333.6 միլիոն դոլար՝ 2017-ի 930.5 միլիոն դոլարի դիմաց: Արտահանման ծավալն էլ կազմել է 765 միլիոն դոլար (2018)՝ 588.2 միլիոն դոլարի (2017) համեմատ:

Հարկային եկամուտները աճել են 55 միլիարդ դրամով (15.1 տոկոս), մաքսային գանձումները՝ 8.4 միլիարդ դրամով (10.3 տոկոս), ներմուծումը՝ 403.1 միլիոն դոլարով (43.3 տոկոս), արտահանումը՝ 176.8 միլիոն դոլարով (30.1 տոկոս):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]